CONTACT  |  facebook.pngsearch

Avetik Grigoryan

Avetik-Grigoryan.pngAvetik Grigoryan has started his educational activity when studying in secondary school. He was leading there an extracurricular study group for physics, arranging and carrying out many educational events related with physics, astronomy and astronautics. After the school he graduated Physics department of the Yerevan State University (division of astrophysics) with a qualification of astrophysicist, as well as a teacher of physics. 

Ավետիք Գրիգորյանը սկսել է իր կրթական գուրծունեությունը դպրոցում սովորելու տարիներից: Նա ղեկավարում էր ֆիզիկայի արտադասարանային խմբակը, կազմակերպում և անցկացնում ֆիզիկայի, աստղագիտության և տիեզերագնացության հետ կապված շատ ուսումնական միջոցառումներ: Դպրոցից հետո նա ավարտեց Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աստղագիտության ամբիոնը ֆիզիկոսի և մանկավարժի որակավորմամբ: 

After graduating the university he worked in Byurakan Astrophysical Observatory, in the department of Theoretical Astrophysics. Unfortunately later, under the circumstances of the collapse of USSR he had to leave his beloved speciality. However, Avetik Grigoryan in 1988 founded an extracurricular study group for secondary school students now called Aerospace Club. Initially the intention was to create an NGO called Armenian Youth Aerospace Society. Actually he succeeded in that. AYAS worked actively and became known in Armenia, though it was never registered officially as an NGO. Now the Society incorporates two extracurricular study groups residing in different educational centers of Armenia: the Aerospace Club of the Republican Center of Technical Education of Ministry of Education and Science of Armenia and the Club "Universe" led by one of the former students of Aerospace Club with the same educational course. 

Համալսարանն ավարտելուց հետո նա աշխատեց Բյուրականի աստղադիտարանում՝ Տեսական աստղաֆիզիկայի բաժնում: Ցավոք ավելի ուշ ԽՍՀՄ-ի փլուզման պայմաններում նա ստիպված եղավ թողնել իր սիրած մասնագիտությունը: Սակայն, Ավետիք Գրիգորյանը 1988-ին դպրոցականների համար հիմնեց տիեզերագիտական խմբակ, որն այժմ կոչվում է Տիեզերագիտական ակումբ: Սկզբում նպատակը Հայկական Երիտասարդական Տիեզերագիտական Ընկերություն ՀԿ ստեղծելն էր: Ըստ էության՝ դա նրան հաջողվեց: Ընկերությունն ակտիվորեն գործեց, չնայած՝ այն այդպես էլ պաշտոնապես չգրանցվեց որպես ՀԿ: Այժմ Ընկերությունը ներառում է երկու արտադպրոցական խմբակներ. ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի Տիեզերագիտական ակումբը և «Տիեզերք» ակումբը, որում նույն դասընթացը վարում է Տիեզերագիտական ակումբի նախկին սան Լևոն Արամյանը: 

Avetik Grigoryan strongly believes that the imagination and creativity of young people interested in aviation and aerospace industry are so powerful that they can generate even cutting-edge ideas exceeding the expectations of any educator. This belief along with the provided complete freedom for creative quest and brainstorming lie in the basis of his methodology that has led to continuously accelarating development of AYAS. 

Ավետիք Գրիգորյանը համոզված է, որ ավիացիայով և տիեզերագիտությամբ հետաքրքրված երիտասարդների երեվակայությունն ու ստեղծագործական 

ունակությունը այնքան հզոր են, որ նրանք մտքի թռիչքով կարող են ծնել լուրջ նորարարական մտահղացումներ՝ գերազանցելով ցանկացած մանկավարժի ակնկալիքները: Այս համոզմունքը ստեղծագործական պրպտումների լիակատար ազատության հետ միասին ընկած են Գրիգորյանի մեթոդաբանության հիմքում, ինչը հանգեցրել է Ակումբի շարունակաբար արագացող զարգացման: 

Based on his long experience in education and developed methodological innovations Avetik Grigoryan wrote a popular science book “From the Deep of Ages to the Universe” in Armenian, which was a result of five years of hard work and six years of painstaking search for funding its publication. He passed through it as a real enthusiast, even having no hope for getting any funding. After being published the book was distributed among Armenian secondary schools and now it contributes to popularization and education of aerospace related areas in Armenia. 

Կրթելու և մեթոդական նորարարություններ ներմուծելու ընթացքում ձեռք բերված փորձի հիման վրա Ավետիք Գրիգորյանը գրեց «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գիրքը հայերեն լեզվով, որը դարձավ հինգ տարվա քրտնաջան աշխատանքի և տպագրության ֆինանսավորման վեց տարվա դժվարին որոնումների արդյունք: Հրատարակումից հետո գիրքը բաժանվեց Հայաստանի դպրոցներին և հիմա այն իր ներդրումն է ունենում տիեզերագիտական բնագավառների մասսայականացման և կրթության մեջ: 

Avetik Grigoryan is a member of Armenian Astronomical Society, member of the committee of Republican Olympiad in astronomy. He has participated in International olympiads in astronomy as a jury member and leader of the Armenian team. 

Ավետիք Գրիգորյանը Հայկական աստղագիտական ընկերության և հանրապետական աստղագիտական օլիմպիադայի հանձնաժողովի անդամ է: Նա մասնակցել է միջազգային աստղագիտական օլիմպիադաներին որպես ժյուրիի անդամ և Հայաստանի թիմի ղեկավար: 

For his educational activity Avetik Grigoryan is awarded Galileo Teacher Training Program (GTTP) Certificate, as well as Gold medal by the Ministry of Education and Science of Armenia

Իր կրթական գործունեության համար Ավետիք Գրիգորյանը ստացել է Գալիլեյան ուսուցչի վկայագիր, ինչպես նաև արժանացել է ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալի: 

As an ambassador of the Think Global Flight program Avetik Grigoryan sees his mission in creating ties with initiators and international partners of Think Global Flight, arranging online meetings of students with specialists working in different countries and companies, helping each other in creating technologically advanced educational resources, sharing information and experience, etc. This will help to promote jointly towards the common goals of all interested sides. 

Որպես "Think Global Flight" ծրագրի դեսպան Ավետիք Գրիգորյանը տեսնում է իր առաքելությունը ծարգրի նախաձեռնողների և միջազգային գործընկերների հետ կապեր ստեղծելու, սովորողների համար տարբեր երկրների և ընկերությունների մասնագետների հանդիպումներ կազմակերպելու, նոր՝ տեխնոլոգիապես զարգացած կրթական աղբյուրների ստեղծման մեջ իրար օգնելու, տեղեկություններ և փորձ փոխանակելու մեջ և այլն: Սա կօգնի համատեղ առաջ ընթանալ դեպի հետքրքրված բոլոր կողմերի ընդհանուր նպատակները: 

PrintEmail